ԱՄՆ-ը եւս 250 մլն դոլար կհատկացնի աշխարհում պարենային օգնություն ցուցաբերելու համար

Armenpress 15:48, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները եւս քառորդ միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը: «Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտ են շտապ միջոցներ, ԱՄՆ-ը եւս 250 մլն դոլար կհատկացնի շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով»,-նա ասել Է Նյու Յորքում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը:

«Բլինքենը խոստացել Է, որ հետագայում Վաշինգտոնը կշարունակի միջոցներ հատկացնել պարենային անբավարարության խնդրի լուծման համար: Այսպես, նրա խոսքով, Կոնգրեսը մոտ ժամանակներս պետք Է հավանություն տա 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը՝ աշխարհում հումանիտար օգնության ցուցաբերման եւ պարենային անվտանգության խնդի լուծման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am