Լեհաստանը պատրաստ Է մշտական ռազմակայաններ կառուցելու ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում. Մատեուշ Մորավեցկի

Armenpress 14:07, 19 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ռազմակայանների կառուցման օգտին մշտական հիման վրա դաշինքի թեթեւ ստորաբաժանումների տեղակայան համար: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով Լեհաստանի Միջազգային գործերի ինստիտւտում կայացած խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրներում պետք Է ստեղծված լինեն մշտական ռազմակայաններ»: «Լեհաստանը պատրաստ Է կառուցելու այդպիսի ռազմակայաններ»,- ընդգծելով, որ այդ ռազմակայանները «կլինեն մշտական հիման վրա թեթեւ ստորաբաժանումների տեղաբաշխման վայր»: «Ռուսաստանը պետք իմանա, որ մենք ՆԱՏՕ-ի տարածքի ոչ մի թիզ չենք չիջի»,- հավելել Է Մորավեցկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am