Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի

Armenpress 14:52, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում Երևանում բերման է ենթարկվել 91 քաղաքացի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է ավտոերթեր, որոնց ընթացքում՝ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ակցիայի մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր են արձանագրվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am