Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել

Armenpress 12:16, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք կարող ենք ռուսաստանյան ընկերությունների ներուժն ու հնարավորություններն օգտագործել արդյունահանման, նավթի հանքավայրերի յուրացման, սարքավորումների պատրաստման եւ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները, համատեղ գործարան հիմնելով Իրանում եւ արտադրելով ավելի շատ, քան այս երկրում օգտագործվող սարքավորումն Է, կարող են իրականացնել դրա արտահանումը»,-ասել Է դեսպանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am