Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք չեն ձգտում փոխել Ռուսաստանի իշխանություններին

Armenpress 14:38, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ձգտում պատժամիջոցների միջոցով փոխել Ռուսաստանի իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել  է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը:

«Մենք չենք ձգտում փոխել Մոսկվայի ռեժիմը: Սակայն եկեք անկեղծ լինենք. Թուլացած Ռուսաստանը Պուտինի՝ չհիմնավորված ներխուժում իրականացնելու որոշման հետևանքն է: Մենք ցանկանում ենք վերջնականապես վերջ տալ Ռուսաստանի հետ հակամարտությանը»,- Daily Express-ին ասել է Տրասը:

Նա նաև ընդգծել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ ռազմական գործողությունների ավարտից հետո կսկսեն Ուկրաինայի վերականգնմանն ուղղված աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am