Լևոն Արոնյանը Superbet Chess Classic-ի առաջատարներից մեկն է  

Armenpress 10:56, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, մրցեց Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնվեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Superbet Chess Classic մրցաշարն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն Grand Chess tour-ի հերթական մրցաշարերից մեկն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am