Նադալը լքել է Հռոմի «Մաստերս» մրցաշարը  

Armenpress 10:54, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել Հռոմի «Մաստերս» մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի ATP «Մաստերս» մրցաշարի երրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովն էր: 2 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում իսպանացին երեք սեթից հետո զիջել է 6:1, 5:7, 2:6 հաշվով: Նադալը կորտից հեռացել է կաղալով:

Հռոմի «Մաստերս» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 5,5 միլիոն եվրո: Մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն անցկացվում է գրունտային ծածկույթի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am