Հայաստանի ֆուտբոլի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ-ի Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող  

Armenpress 14:37, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում Երևանում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Արաբական Միացյալ Էմիրությունների Մ-14 ընտրանու հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը մրցաշարում՝ 1։0։

Վաստակած 6 միավորով Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ն է, որը վաստակել է 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 ընտրանին։ Ընդունած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը հետևյալն է՝ Հայաստանը խփել է 4, բաց թողել 1 գնդակ, ԱՄԷ-ն խփել և բաց է թողել մեկական գոլ, Լիբանանի ընտրանին էլ խփել է 1, բաց թողել 4 գնդակ։

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Սարգիս Գասպարյանը՝ խփած 2 գոլով, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am