«Ակունք» համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի

Armenpress 09:52, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս հանրային տարբեր հարթակներում շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ «Ակունք» ազգագրական համույթը մասնակցել է մայիսի 9-ին կայացած հանրահավաքին՝ հանդես գալով ելույթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  համույթը հերքում է քաղաքական ակցիայի մասնակցելու մասին լուրերը:

«Տեղեկացնում ենք, որ համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի: Ավելին՝ խմբի որոշ անդամների մասնակցության վերաբերյալ տեղյակ չի եղել խմբի ղեկավարը: Վերահաստատում ենք, որ «Ակունք» ազգագրական համույթը պետական կազմակերպություն է, իրականացնում է պետության կողմից իրեն վերապահված մշակութային առաքելությունը, այն է` ազգագրական երգի և պարի պահպանումն ու տարածումը»,- նշված է պարզաբանման մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am