Վրաստանի իշխանությունները որոշել են Սահակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա

Armenpress 17:10, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, որը կալանքի տակ Է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու Է բժշկական հետազոտություն եւ, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

«Բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլիին բանտում նշանակվել Է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար Է ընդունում դեղամիջոցները, ինչով, փաստորեն, հրաժարվում Է լիարժեք բուժումից: Մենք, ելնելով բանտարկյալի առողջության շահերից, խուսափելով նրա առողջության բարդացումներից, Սահակաշվիլիին առաջարկում ենք տեղափոխվել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի եւ, անհրաժեշտության դեպքում, նրան հարկ եղած բուժում կնշանակվի»,-ասել Է նա:

Բրեգաձեն նշել Է, որ այս որոշումը արդարադատության նախարարության կողմից ընդունվել Է բժիշկների հանձնարարականների հիման վրա: Ինչպես նա ասել Է, «երբ մարդը չի ընդունում նշանակված դեղամիջոցների մի մասը, հրաժարվում Է սպիտակուցային սնունդից, առկա Է առողջության վատթարացման ռիսկը, ուստի եւ ընդունվել Է բժիշկների հանձնարարականը»:

Վերջին շաբաթներին Սահակաշվիլին չի ներկայացել իր դեմ հարուցված քրեական գործերով մի քանի դատական հետաքննությունների՝ վկայակոչելով առողջության կտրուկ վատթարացումը: Փաստաբանների պնդմամբ, նա դժվարությամբ Է տեղաշարժվում, խանգարված Է նրա խոսքի արտաբերումը, ուստի նրան որակյալ բուժում Է անհրաժեշտ արտասահմանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am