Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 169 մարդ

Armenpress 15:12, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ , 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներով պայմանավորված ժամը 15:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 155 մարդ: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Բերման ենթարկված քաղաքացիներ կան նաև մարզերում:

«Գեղարքունիքում կա 8, Արարատում 6 բերման ենթարկված»,-տեղեկացրին ոստիկանությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am