Իսրայելի վարչապետը ստացել է սպառնալիքներով երկրորդ նամակը

Armenpress 18:19, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ստացել է իր ընտանիքին ուղղված սպառնալիքներով երկրորդ նամակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ոստիկանությունն ամբողջությամբ գաղտնի է պահում հետաքննության մանրամասները: Ոստիկանությունից միայն տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը հետաքննում են վարչապետ Նաֆթալի Բենեթին ուղղված, փոստով ծրարով ստացված սպառնալիքները, ծրարի մեջ եղել է նաև փամփուշտ: Բենեթի ընտանիքի պաշտպանության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայությունն ուժեղացվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am