Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը

Armenpress 15:31, 27 Ապրիլ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից: 

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին:

Պատասխանելով ապագա դիվանագետների հարցերին՝ Արթուր Թովմասյանը խոսել է միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության, տարածաշրջանային մարտահրավերների մասին:

Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am