Արցախի Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Armenpress 15:30, 27 Ապրիլ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Ապրիլի 27-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։

Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։

Նիստի քննարկման է ներկայացվում 11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։

Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝ պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am