ՌԴ-ն գնահատում է ուկրաինական ճգնաժամի հարցով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը

Armenpress 12:47, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գնահատում  է  ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Մենք գնահատում ենք մեր  հայ և ադրբեջանցի գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և, դրա հետ կապված, Արևմուտքի կողմից աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ: Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են և Հայաստանի, և Ադրբեջանի  ղեկավարությունը, և մենք գնահատում են այն փաստը, որ և Երևանում, և Բաքվում, արտաքին քաղաքականություն կառուցելիս, առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասել է Գոնչարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am