Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

Armenpress 20:47, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին:

Միջոցառման վերաբերյալ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների Ցեղասպանությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am