Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ

Armenpress 20:04, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ և մտադիր է առաջիկայում ընդլայնել այս ցուցակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Պատժամիջոցներ են սահմանվել պետական պաշտոնյաների, գործող և պաշտոնաթող զինվորականների, փորձագիտական դաշտի և առաջատար մեդիաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, ինչպես նշել է ԱԳՆ-ն, «անմիջական մասնակցություն են ունեցել Կանադայի կողմից ռուսաֆոբիայի հիմնավորման ու կյանքի կոչման գործում»:

Մասնավորապես, ցուցակում հայտնված անձանց շարքում են Կանադայի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության հարցերով տնօրենը, զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարը և այլոք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am