Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Armenpress 14:36, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 23-ին կմասնակցի  ավանդական ջահերով երթին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ապրիլի 23-ին՝ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am