Դեսպան Ներսեսյանը Համայնքների պալատի խոսնակին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Armenpress 21:55, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին:

Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am