Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ապրիլի 20-ին պաշտոնական այց է կատարել Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և Սադիր Ժապարովի հանդիպումը:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։
Ստորագրված մի շարք փաստաթղթերի մեջ ագլխավորը եղել է Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ