Ռոնալդուի նորածին երկվորյակներից որդին մահացել է

Armenpress 08:54, 19 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը:

«Խորը ցավով տեղեկացնում ենք մեր փոքրիկ տղայի մահվան մասին։ Մեծագույն ցավ է, որը կզգա միայն յուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է Ռոնալդուն:

Ռոնալդուն և Ջորջինան սպասում էին երկվորյակների:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am