Արցախի նախագահն Ասկերանում հանդիպել է շրջանի պատասխանատուների հետ

Armenpress 11:32, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև՝ սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am