Սերբիան ցանկանում է Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչուներ գնել

Armenpress 16:11, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Haberler-ը:

Սերբիայի նախագահը բանակի կողմից կազմակերպված  զորավարժություններին ասել է, որ իրենք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու խնդրանքը փոխանցել են Թուրքիայի նախագահ Էրդողանին։

«Երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ ես ասացի, որ ցանկանում ենք գնել Թուրքիայից «Բայրաքթար»-ներ գնել»,-ասել է նա։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am