Բրիտանացի և ֆրանսիացի ջրասուզակները Մալայզիայում ավելի քան 2 օր ծովում մնալուց հետո փրկվել են

Armenpress 12:04, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կինը և բրիտանացի տղամարդը, որոնք անհետացել էին Մալայզիայի ափերի մոտ սուզվելուց հետո, գտնվել են անհետանալուց 2.5 օր անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է  Reuters-ն՝ այս մասին հայտնել է ոստիկանությունը:

4 մարդ անհետ կորել է Տոկոնգ Սանգգոլի կղզու մոտակայքում սուզվելուց հետո: Խմբի հրահանգիչը՝ նորվեգացի 35-ամյա Քրիստինե Գրոդեմը, փրկվել է հինգշաբթի օրը:

Ձկնորսները ֆրանսուհուն և բրիտանացուն նկատել են գիշերը ժամը 1-ի սահմաններում Պենգերանգի ջրերում՝ զգալիորեն հեռու այնտեղից, որտեղ նրանք սուզվել էին:  Հաղորդվել է, որ նրանց տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am