Կոմունիկացիաների բացման հարցի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Armenpress 16:03, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով տարընթերցումներ են արձանագրել, պայմանավորվել են շարունակել աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:

Ըստ Փաշինյանի՝ ի թիվս այլ հարցերի, քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:

«Դրա շուրջ արձանագրել ենք  որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել են ապրիլի 6-ին Բրյուսելում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am