G7-ի երկրները կշարունակեն տնտեսական ճնշումը ՌԴ-ի վրա Ուկրաինայի իրադրության պատճառով. Kyodo

Armenpress 14:47, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հավաստել են Ռուսաստանի վրա տնեսական ճնշման ուժեղացման անհրաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կիրառել լրացուցիչ միջոցներ միջազգային հանարկցության հետ համակարգման գործում, մինչեւ Ուկրաինայում ռազմական գործողությունը չդադարեցվի: Բացի դրանից, կողմերը հանդես են եկել Ուկրաինայի հետ հարեւան երկրների աջակցությունն ուժեղացնելու օգտին, որոնք ընդունում են փախստականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am