ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ

Armenpress 15:08, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:

Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է  ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am