ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

Armenpress 16:54, 2 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը   հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։ 

«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք [ԱՄՆ] շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա:

Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև  հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:

Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը» ՆԱՏՕ-ի նպատակը չէ, ավելի վաղ վստահեցրել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության» ծրագրերի բացակայության մասին հայտարարել են նաև Բրիտանիայում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am