Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում

Armenpress 15:51, 1 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է  Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը: Ի թիվս այլ հարցերի՝ այն ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս  և Ադրբեջան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am