Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Armenpress 11:47, 1 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 55  կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում մրցելու է Ուկրաինայից Կորյուն Սողոմոնյանի հետ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի մրցակիցը հայտնի կլինի որակավորման փուլից հետո:

Աշխարհի առաջնության չեմպիոն 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը  որակավորման փուլում ուժերը կչափի Լիտվայից Մանտաս Սինկևիչիուսի, իսկ  գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը՝ լեհ Ռաֆալ Կրաեւսկու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am