ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկել հումանիտար զինադադարի հնարավորությունը

Armenpress 20:12, 28 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հանձնարարել է իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին շահագրգիռ կողմերի հետ ուսումնասիրել Ուկրաինայում մարդասիրական զինադադար կնքելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես հանձնարարել եմ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուսումնասիրել կողմերի հետ Ուկրաինայում հումանիտար զինադադարի պայմանավորվածությունների ու նախապատրաստությունների հնարավորությունները»,-ասել է Գուտերեշեը լրագրողների հետ հանդիպմանը:

Գուտերեշը հույս է հայտնել, որ կողմերը կցուցաբերեն բարի կամք հումանիտար զինադադարի հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Գլխավոր քարտուղարը նշել է, որ չի հավատում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը միջուկային զենքի կիրառմամբ բախման վերածվելու հնարավորությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am