Խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքներով Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից․ ՌԴ ՊՆ

Armenpress 21:05, 27 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Արցախի Փառուխ գյուղից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Անցկացված բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները հետ է քաշել Փառուխ բնակավայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ «Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am