Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Զախարովա

Armenpress 19:01, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել  երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» կողմից, որպեսզի բնակչությունը չտուժի»,- ասել է Զախարովան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am