ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն պատրաստվում փակել միմյանց դեսպանությունները Մոսկվայում և Վաշինգտոնում

Armenpress 21:58, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում փակել իր դեսպանությունը Մոսկվայում, «ԲԵԼՏԱ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի վաղ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էր ասել, որ Մոսկվան շահագրգռված չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար փակելու մեջ: Փոխարտգործնախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում հաղորդակցության այդ խողովակները շատ կարևոր են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am