Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է ուղիներ գտնել Մարիուպոլի բնակիչներին օգնելու համար

Armenpress 14:08, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  AnalitikaUA.net պարբերականը, այս մասին նշել է  Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր ուղիներով Մարիուպոլ են բերվում պարենամթերք և վառելիք։ Քաղաք է բերվում մարդասիրական օգնություն, իսկ վերադարձի ճանապարհին բնակիչները տարհանվում են։

«Վարորդները, անձնական մեքենաներով և միկրոավտոբուսներով, գնդակոծության տակ, վտանգելով իրենց կյանքը, բերում են անհրաժեշտ պարագաներ: Առանձնահատուկ վառելիքի պակաս կա»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե կան Մարիուպոլի բնակիչներին օգնել ցանկացողներ, կարող են դիմել Դոնեցկի մարզում ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am