Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն Է հասցրել Խարկովի մարզ

Armenpress 11:13, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն Է հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն Է հասցրել Խարկովի մարզի բնակիչներին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին ժամանել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք:

«Ռոսգվարդիականները բնակիչներին բաժանել են առաջին անհրաժեշտության ապրանքներով պարենի հավաքածուներ, որոնց մեջ կա ձավար, մակարոնեղեն, շաքար, պահածոներ, թեյ, խտացրած կաթ, ձեթ»,-նշել են գերատեսչությունում: Ճշտվում Է, որ հումանիտար ակցիայի անվտանգությունն ապահովել են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի եւ արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am