ՀՀ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են կազմակերպել ռազմավարական երկխոսության հերթական նիստ

Armenpress 16:39, 21 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am