Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Armenpress 18:06, 18 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ «Արմենպրես»-ին  Արցախի տեղեկատվական շտաբից  տեղեկացնում են, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

«Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,-նշված է շտաբի տարածած հայտարարության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am