ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է G20-ից Ռուսաստանի հնարավոր հեռացումը

Armenpress 11:01, 17 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով G20-ից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, հայտարարել Է, որ անիմաստ Է մեկնաբանել հիպոթետիկ հայտարարությունները, դա նպատակահարմար չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լեհաստանը կարող Է փոխարինել Ռուսաստանին G20-ում, ավելի վաղ հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն:

«Ես նույնիսկ չեմ ցանկանում այդ բոլոր հիպոթետիկ հայտարարությունները մեկնաբանել, որովհետեւ դա անիմաստ Է եւ ոչ նպատակահարմար. դրանք ապարդյուն ճիգեր են:

Եթե նրանց կամքով լիներ, Երկրի վրա միայն իրենք կմնային»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am