5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Armenpress 09:23, 17 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել Է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am