Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի գործող և նորընտիր նախագահների հետ

Armenpress 19:16, 15 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:   

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am