Տիգրան Խուդավերդյանը կփոխարինի Ելենա Բունինային Ռուսաստանում «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնում

Armenpress 13:54, 15 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը նշանակվել Է «Յանդեքսի» գլխավոր տնօրեն, այդ պաշտոնում նա կփոխարինի Ելենա Բունինային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

«Յանդեքսը» հայտարարում Է Ռուսաստանում «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնում Տիգրան Խուդավերդյանին նշանակելու մասին:

Տիգրանը նոր պաշտոնը կհամատեղի ընկերությունների ամբողջ խմբի կառավարիչ տնօրենի պաշտոնի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ Ելենա Բունինան, որը ռուսաստանյան «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցնում Էր 2017 թվականի դեկտեմբերից, կմնա ընկերությունում եւ կշարունակի լինել դրա HR-տնօրենը:

Նա նաեւ կկենտրոնանա կրթական ծրագրերի զարգացման վրա: Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրենն Է 2019 թվականից: Խմբի գլխավոր տնօրեն Է մնում Արկադի Վոլոժը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am