ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Armenpress 19:55, 14 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զարգացումները:

«Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային գործընթացի համատեքստում:Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձ կկատարվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունների համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am