Podcast-Sport. Մխիթարյանի` հավաքականից հեռանալու որոշումն ու Կապառոսի հայտացուցակը

Armenpress 09:34, 14 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների մեկը` Հենրիխ Մխիթարյանը օրեր առաջ հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին, դրան էլ հաջորդեց Խոակին Կապառոսի կողմից հավաքականի հայտացուցակի հրապարակումը, որով թիմը կնախապատրաստվի առաջիկա ընկերական խաղերին:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Առաջին ալիքի սպորտային բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ խոսել ենք վերոնշված թեմաներից:

«Չեմ համարձակվի ասել, որ 100 տոկոսով խնդիր կա հայկական ֆուտբոլի ղեկավարների կամ հավաքականի մարզիչների հետ նրա փոխհարաբերություններում, բայց որ Մխիթարյանի որոշումը չուներ զուտ սպորտային ենթատեքստ, դրանում վստահ եմ»,-ասաց Քալանթարյանը:

Վերջինս նկատեց, որ Մխիթարյանը արդեն իսկ խնդիրներով էր գալիս հավաքական:

Անդրադառնալով առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար հավաքականի հրավիրված ֆուտբոլիստներին՝ Քալանթարյանը նշեց. «Եթե ընկերական խաղեր են, պետք չէ խորանալ հրավիրված ֆուտբոլիստների անունների մեջ»:

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am