Ադրբեջանի ԶՈւ-ն 3 ական և երկու արկ է արձակել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Armenpress 17:06, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 11-ին ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան:

Նշվում է, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am