Երևանը կընդունի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկանների առաջնության եզրափակիչը

Armenpress 17:33, 4 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2025 թվականին կանցկացվի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների  առաջնության եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այս որոշումը կայացվել Եվրոպական ֆեդերացիայի ադմինիստրատիվ խորհրդի հավաքի ժամանակ:

Դա նշանակում է 16 երկրների թիմեր ՝ 7 օր Երևանում կմրցեն Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am