Էկոնոմիկայի նախարարություն ստեղծել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

Armenpress 20:16, 28 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ reloc@mineconomy.am :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝

ընկերության անվանումը և ոլորտը, աշխատակիցների քանակը, տեղափոխման մոտավոր ժամկետները, տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը, պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am