«Ռոմա»-ն հաղթեց «Սպեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 23:16, 27 Փետրվար, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սպեցիա»-ի դեմ և առավելության հասավ նվազագույն հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: «Ռոմա»-ին հաջողվեց հաղթանակ կորզել հավելցված 7-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Թոմի Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am