Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղը

Armenpress 18:35, 27 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավեց առաջին տեղը:

Նախօրեին էլ աշխարհի գավաթում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am