Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը

Armenpress 17:49, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ուկրաինայում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- գրել է Հունանյանը:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե իբր հայ զինծառայողը ևս մասնակցում է Խարկովում Ուկրաինայի դեմ գործողություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am